«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով «պայթած», Ճանշինի կողմից փորված փոսում. Shamshyan.com
Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ օրեր առաջ ուժեղ կայծակի հետևանքով վնասված կամրջի վրա։ Ժամը 06։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Վարդան Ե․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է կամրջի վնասված փոսի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղում հանձնարարականներ էր տվել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, որ շատ արագ իրականացնեն աշխատանքներ ու մինչ դրա ավարտը ճանապարհը կահավորեն անհրաժեշտ պարագաներով, այդ թվում՝ լուսային փարոսիկներով և նախազգուշական ցուցանակներով։ Սակայն երեք օր է՝ նշանները դեռ չեն տեղադրվել։