Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նվաճել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ITF W100 շարքի մրցաշարի եզրափակիչի ուղեգիր։
Եզրափակիչի ճանապարհին 23-ամյա թենիսիստը հաղթել է գերմանացի Յոհանա Բրոքմանին (7։6, 6։3), սերբ Միա Ռիստիչին (6:4, 6:4) ու Խորվաթիան ներկայացնող Լեա Բոշկովիչին (7։5, 2։6, 6։3) և Իվա Պրիմորացին (1։6, 6։1, 6։1)։
Եզրափակիչում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի 240-րդ ռակետ, շվեդ Կայսա Ռինալդո Պերսոնը։
Զագրեբի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է։ Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 281-րդ տեղը։