ԱՄՆ-ում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն հասցրել է կատապուլտացվել

ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում՝ Վաշինգտոն նահանգի Յակիմա շրջանում, ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է Fox News-ի տեղական բաժանմունքը։

Նշվում է, որ օդաչուն հասցրել է կատապուլտացվել և տեղափոխվել է հիվանդանոց։ Ավիավթարի պատճառները դեռևս չեն հրապարակվել։

Ինքնաթիռը կործանումից հետո բռնկվել է։ Դեպքի վայրի հարևանությամբ գտնվող Ռիմրոք լճի շրջանից փրկարարները տարհանել են հանգստացողներին։

Հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են ուղարկվել հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներ։

—00—ՍՊ

Leave a comment