«Ընտրությունների արդյունքները նկարված չեն, սա հստակ է». Միքայել Նահապետյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները պնդում են, թե իրենց համար 100 տոկոսով կանխատեսելի էր ընտրությունների ապալեգիտիմացման գործընթացը, որը սկսվեց քվեարկության ավարտից անմիջապես հետո. «Մենք, իհարկե, որևէ թվանկարչությամբ չենք զբաղվել, և նրանց այդ բոլոր արտահայտություններն ու հայտարարությունները որևէ հիմք չունեն, որովհետև բազմաթիվ միջազգային դիտորդներ են եղել Հայաստանի Հանրապետությունում»։

Այս մասին հիշատակմանն ի պատասխան՝ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 5-րդ համար Միքայել Նահապետյանն ասաց. «Ընտրությունների արդյունքները նկարված չեն, սա հստակ է: Մենք կարող ենք ընկնել անլուրջ խոսակցությունների հետևից՝ այս տեղամասում բա ինչու են էս 42 քվեն ստեղ գրել, այնտեղ գրել»: Դա ծանրակշիռ խոսակցություն չի: Եվ եթե մենք գնում ենք ՔՊ-ին բռնացնելու այն դաշտում, որտեղ իր փաստարկներն համեմատաբար ուժեղ են, վերջում պարտված ենք դուրս գալիս: Ընտրությունների արդյունքները նկարված չէին նաև 2017 թվականին… Ես Վահագն Հովակիմյանի կազմակերպչական որակներին դեռ 2017 թվականից եմ ծանոթ: Այսպես ասենք, լավ ենք պրծել այս հետևանքների առումով»։

Անդրադառնալով ՔՊ-ի ստացած ձայներին՝ Միքայել Նահապետյանն ասաց. «Այդ մարդն հստակ գիտի, թե իր 720 000 ձայնի կառուցվածքն ո՛րն է, և հետևաբար՝ իր իրական լեգիտիմությունն ինչքան է: Այդտեղից էլ գալիս են իր այս հիստերիաները և ռեպրեսիվ ուղի բռնելու հայտարարությունները:

Այդ մարդն առաջին անգամ կյանքում տեսել է, «վայ, քու արա, բա մյուսին չկարողանամ այսքանն անեմ»:

Հաղորդումն ամբողջությամբ դիտեք 23.00-ին

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment