Որպես անհետ կորած որոնվում է 62-ամյա Կարապետ Մարգարյանը

Նա դուրս է եկել Օշական գյուղի իր բնակարանից և չի վերադարձել


ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը։


Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։


Ըստ հաղորդագրության, քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին Կարապետ Մարգարյանը: Նա դուրս է եկել Օշական գյուղի իր բնակարանից և չի վերադարձել:


«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Leave a comment