https://arm.sputniknews.ru/20260206/hhum-chi-eghel-mi-hatik-khaghvogh-vory-chi-mtervel-papvojan-98513138.html
ՀՀ–ում չի եղել մի հատիկ խաղող, որը չի մթերվել. Պապոյան
ՀՀ–ում չի եղել մի հատիկ խաղող, որը չի մթերվել. Պապոյան
Sputnik Արմենիա
Նախարարը խոսեց նաև կաթի մթերումից` նշելով, որ Հայաստանում կաթնամթերք արտադրողները բողոքում են, որ արտադրության համար կաթը քիչ է, դրա համար էլ գները բարձր են։ 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T15:51+0400
2026-02-06T15:51+0400
2026-02-06T15:51+0400
կաթ
խաղող
մթերում
էկոնոմիկայի նախարարություն
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28783838_0:85:1600:985_1920x0_80_0_0_6186e0b872257a27d19262f1ccd3d6c5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ոչ 2024 թվականին, ոչ էլ 2025 թ. խաղող մթերողներից ոչ մի բողոք չի եղել` ոչ մթերման ծավալի, ոչ էլ գնի առումներով։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Նախարարի տվյալներով` 2024 թ. մթերվել է 164 200 տոննա խաղող, իսկ 2025 թ.-ին՝ 200 հազար տոննա։ Ըստ այդմ, 2025 թվականին 2024–ի համեմատ 21.8 տոկոսով ավելի շատ խաղող է մթերվել ու գինն էլ ավելի բարձր է եղել, քան 2024 թվականին։Նախարարը խոստացավ, որ 2026 թվականին ևս որևէ խնդիր չի լինելու։Անդրադառնալով կաթի մթերմանը, Պապոյանն ասաց, որ այն այսօր մթերվում է մոտավորապես 170–200 դրամով։«Հրապարակային ասում եմ` ցանկացած գյուղ, որտեղ օրական կհավաքվի 700 լիտր կաթ, խնդրում եմ զանգահարել էկոնոմիկայի նախարարություն, և մենք արագ կկազմակերպենք մթերման կետ հենց այդ գյուղում։ Մեր արտադրողները դիմում են ինձ, խնդրում են կաթ, քանի որ ՀՀ–ում կաթ չկա, կաթի ծավալը չի բավականացնում իրենց»,– հայտարարեց նախարարը։Ըստ Պապոյանի` դա է նաև պատճառը, որ կաթի գները նախորդ տարվա համեմատ հիմա բարձրացել են։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28783838_88:0:1512:1068_1920x0_80_0_0_f4095ea2ca47345341708e8340c3102a.jpg.webp
կաթ, խաղող, մթերում, էկոնոմիկայի նախարարություն, գևորգ պապոյան
կաթ, խաղող, մթերում, էկոնոմիկայի նախարարություն, գևորգ պապոյան
Նախարարը խոսեց նաև կաթի մթերումից` նշելով, որ Հայաստանում կաթնամթերք արտադրողները բողոքում են, որ արտադրության համար կաթը քիչ է, դրա համար էլ գները բարձր են։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ոչ 2024 թվականին, ոչ էլ 2025 թ. խաղող մթերողներից ոչ մի բողոք չի եղել` ոչ մթերման ծավալի, ոչ էլ գնի առումներով։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի տվյալներով` 2024 թ. մթերվել է 164 200 տոննա խաղող, իսկ 2025 թ.-ին՝ 200 հազար տոննա։ Ըստ այդմ, 2025 թվականին 2024–ի համեմատ 21.8 տոկոսով ավելի շատ խաղող է մթերվել ու գինն էլ ավելի բարձր է եղել, քան 2024 թվականին։
«Նույնիսկ շատ մեծ ցանկության և հրահրումների արդյունքում էլ բողոք չի եղել, քանի որ մինչև վերջին տոննան մթերվել է։ Ավելին` վերջում որոշ մեր հայրենակիցներ զանգել, ինձ ասել են, որ խաղողի թփերի տակից մի «Զիլ» մակնիշի մեքենա լիքը խաղողի հատիկներ ենք հավաքել։ Զանգել եմ մեր մթերողներին, որ գան, դա էլ մթերեն։ Այսինքն, ՀՀ–ում չի եղել մի հատիկ խաղող, որը չի մթերվել»,– վստահեցրեց Պապոյանը։
Նախարարը խոստացավ, որ 2026 թվականին ևս որևէ խնդիր չի լինելու։
Անդրադառնալով կաթի մթերմանը, Պապոյանն ասաց, որ այն այսօր մթերվում է մոտավորապես 170–200 դրամով։
«Հրապարակային ասում եմ` ցանկացած գյուղ, որտեղ օրական կհավաքվի 700 լիտր կաթ, խնդրում եմ զանգահարել էկոնոմիկայի նախարարություն, և մենք արագ կկազմակերպենք մթերման կետ հենց այդ գյուղում։ Մեր արտադրողները դիմում են ինձ, խնդրում են կաթ, քանի որ ՀՀ–ում կաթ չկա, կաթի ծավալը չի բավականացնում իրենց»,– հայտարարեց նախարարը։
Ըստ Պապոյանի` դա է նաև պատճառը, որ կաթի գները նախորդ տարվա համեմատ հիմա բարձրացել են։