https://arm.sputniknews.ru/20260613/irani-ev-amn-i-mijev-hushagiry-karvogh-e-stvoragrvel-heravar-kargvov-araghchi-103474623.html
Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագիրը կարող է ստորագրվել հեռավար կարգով. Արաղչի
Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագիրը կարող է ստորագրվել հեռավար կարգով. Արաղչի
Sputnik Արմենիա
Հունիսի 14–ին Շվեյցարիայում սպասվող հանդիպման մասին վերջնական որոշումը դեռ չի ընդունվել։ 13.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-13T14:55+0400
2026-06-13T14:55+0400
2026-06-13T15:16+0400
աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հուշագիր
իսրայել
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/16/100134430_0:0:1501:844_1920x0_80_0_0_28039742211e949fbde180ffd9968f7f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է ստորագրվել առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։Նրա խոսքով՝ հուշագրի ստորագրումից հետո կսկսվեն բանակցությունները հիմնական համաձայնության շուրջ, որում կներառվի նաև միջուկային հարցը։ Դրանք կտևեն 60 օր՝ երկարաձգման հնարավորությամբ, եթե կողմերը գոհ լինեն բանակցությունների ընթացքից։Նա նշել է, որ եթե կողմերը վերջնական գործարքի չհասնեն, ապա հավանականություն կա, որ նրանք կվերադառնան այն վիճակին, որը կար մինչև նախնական պայմանավորվածությունը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/16/100134430_64:0:1397:1000_1920x0_80_0_0_afa99b623c4fc3aa0ddb65ed02d28959.jpg.webp
աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր, իսրայել, հորմուզի նեղուց
աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր, իսրայել, հորմուզի նեղուց
Հունիսի 14–ին Շվեյցարիայում սպասվող հանդիպման մասին վերջնական որոշումը դեռ չի ընդունվել։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է ստորագրվել առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։
«Եթե բանակցությունների եզրափակիչ փուլն անցկացվի, ապա համաձայնագիրը երկու կողմից էլ կստորագրվի հեռավար կարգով։ Հնարավոր է՝ դա տեղի ունենա առաջիկա մի քանի օրվա ընթացքում», -Իրանի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում ասել է Արաղչին։
Նրա խոսքով՝ հուշագրի ստորագրումից հետո կսկսվեն բանակցությունները հիմնական համաձայնության շուրջ, որում կներառվի նաև միջուկային հարցը։ Դրանք կտևեն 60 օր՝ երկարաձգման հնարավորությամբ, եթե կողմերը գոհ լինեն բանակցությունների ընթացքից։
Նա նշել է, որ եթե կողմերը վերջնական գործարքի չհասնեն, ապա հավանականություն կա, որ նրանք կվերադառնան այն վիճակին, որը կար մինչև նախնական պայմանավորվածությունը։