Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագիրը կարող է ստորագրվել հեռավար կարգով. Արաղչի

https://arm.sputniknews.ru/20260613/irani-ev-amn-i-mijev-hushagiry-karvogh-e-stvoragrvel-heravar-kargvov-araghchi-103474623.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/16/100134430_64:0:1397:1000_1920x0_80_0_0_afa99b623c4fc3aa0ddb65ed02d28959.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր, իսրայել, հորմուզի նեղուց

աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր, իսրայել, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Հունիսի 14–ին Շվեյցարիայում սպասվող հանդիպման մասին վերջնական որոշումը դեռ չի ընդունվել։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է ստորագրվել առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։

«Եթե բանակցությունների եզրափակիչ փուլն անցկացվի, ապա համաձայնագիրը երկու կողմից էլ կստորագրվի հեռավար կարգով։ Հնարավոր է՝ դա տեղի ունենա առաջիկա մի քանի օրվա ընթացքում», -Իրանի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում ասել է Արաղչին։

Նրա խոսքով՝ հուշագրի ստորագրումից հետո կսկսվեն բանակցությունները հիմնական համաձայնության շուրջ, որում կներառվի նաև միջուկային հարցը։ Դրանք կտևեն 60 օր՝ երկարաձգման հնարավորությամբ, եթե կողմերը գոհ լինեն բանակցությունների ընթացքից։

Նա նշել է, որ եթե կողմերը վերջնական գործարքի չհասնեն, ապա հավանականություն կա, որ նրանք կվերադառնան այն վիճակին, որը կար մինչև նախնական պայմանավորվածությունը։

Leave a comment