Հայ-ռուսական հարաբերությունները «հասել են վերաիմաստավորման փուլի»

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ասել է, որ հայ-ռուսական հարաբերությունները «հասել են վերաիմաստավորման փուլի»։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելության ժամանակ դիվանագետը նշել է.
«Ակնհայտ է, որ մեր հարաբերությունները հասել են վերաիմաստավորման եւ փոփոխվող գլոբալ ու տարածաշրջանային իրողություններին հարմարվելու փուլի։ Մոսկվան լիովին պատրաստ է կառուցողական, փոխշահավետ ձեւաչափով նման համատեղ աշխատանք իրականացնել՝ առկա երկկողմ մեխանիզմների հիման վրա»։
Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է, որ ռուսական կողմը երբեք կասկածի տակ չի դրել եւ չի դնում ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու Հայաստանի Հանրապետության անվիճարկելի իրավունքը։
«Մենք հույս ունենք, որ Երեւանի համագործակցությունը այլ գործընկերների հետ վնաս չի հասցնի մեր երկկողմ կապերին եւ ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ»,- ավելացրել է դեսպանը։ 

Leave a comment