Մահացել է «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմից հայտնի դերասան Պաուլ Բուտկևիչը

Բաժանորդագրվել

Մահվան պատճառը չի հաղորդվում։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. 84 տարեկանում կյանքից հեռացել է լատվիացի կինոդերասան Պաուլ Բուտկևիչը, որը խաղացել է «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմում: Այս մասին հայտնում է Լատվիայի կինեմատոգրաֆիստների միությունը՝ հղում անելով արտիստի հարազատներին։

Հանդիսատեսին Բուտկևիչը հայտնի է հռչակավոր խորհրդային ֆիլմում Շտիրլիցի կապավորի դերով։

Դերասանը սկսել է նկարահանվել կինոյում 1960 թվականին։ Նրա հաշվին կա ավելի քան 150 կինոաշխատանք, որոնց թվում են ԽՍՀՄ-ում հանրահայտ «Գարդեմարիննե՛ր, առաջ», «Պետական սահման» և «Հոգով ուժեղները» ֆիլմերը։

Վերջին տարիներին դերասանը ծանր հիվանդ էր մի քանի ինսուլտներից և ինֆարկտներից հետո։ Նա մահացել է Լատվիայի Եկաբպիլս քաղաքի հիվանդանոցում։

Leave a comment