ԱՄՆ զինված ուժերը Հորմուզի նեղուցում խոցել են մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր, որոնք պատրաստվել են հարվածել առևտրային նավերի, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Իրանը մի քանի միակողմանի հարձակողական անօդաչու թռչող սարքեր է արձակել՝ փորձելով հարվածել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին։ Վերջին ժամերին ԱՄՆ զինված ուժերը խոցել են բոլոր անօդաչու թռչող սարքերը, և նավերի տարանցիկ շարժը շարունակվում է անարգել», – ասվում է հայտարարության մեջ։
«Միջազգային առևտրային միջանցքը մնում է բաց տարանցիկ փոխադրման համար», – ընդգծել է CENTCOM-ը։