ԱՄՆ-ի հետ բանակցություններն ընթանալու են երկու փուլով․ Արաղչի

Քաղաքականություն

ԱՄՆ-ի հետ բանակցություններն ընթանալու են երկու փուլով․ Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների շրջանակում մշակված 14 կետից բաղկացած հուշագիրը մոտ է վերջնական համաձայնեցմանը։ Նրա խոսքով՝ փաստաթղթի բոլոր մանրամասները կհրապարակվեն ստորագրումից հետո, փոխանցում է Mehr գործակալությունը։ 

Արաղչին նշել է, որ բանակցություններն ընթանալու են երկու փուլով։ Առաջին փուլում կքննարկվի փոխըմբռնման հուշագիրը, իսկ երկրորդ՝ 60-օրյա փուլում՝ Իրանի միջուկային ծրագրին և պատժամիջոցների վերացմանը վերաբերող հարցերը։

Նա նաև հայտնել է, որ համաձայնագրում քննարկվում են Իրանի սառեցված միջոցների ապաշրջափակման, Հորմուզի նեղուցի և ծովային շրջափակման վերացման հարցերը։

Արաղչին ընդգծել է, որ կողմերը կհարգեն միմյանց ինքնիշխանությունը՝ նշելով, որ «առաջին անգամ 47 տարվա ընթացքում ԱՄՆ-ն հարգում է Իրանի ինքնիշխանությունը»։

Leave a comment