Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Քաղաքականություն

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում

  ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։ 

Հիշեցնենք, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ:

 Կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կալանավորված են այս գործով։ Իսկ ահա Գագիկ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել։ 

Գործը հարուցվել է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 մլն 908 հզր 500 ՀՀ դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ փոխանցելու համար։ 

 

 

Leave a comment