ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ

Բաժանորդագրվել

ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը հույս ունի, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը ճանապարհ կհարթի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ավելի կառուցողական հարաբերությունների համար։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ», – ասել է Ռուբիոն, նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։

«Մենք շարունակում ենք հույս ունենալ, որ երկարատև խաղաղությունը ճանապարհ կհարթի երկու երկրների միջև ավելի կառուցողական հարաբերությունների և ռուս ժողովրդի ավելի բարգավաճ ապագայի համար», – նշել է Ռուբիոն։

Նշենք, որ Ռուսաստանի օրը նշվում է ամեն տարի հունիսի 12–ին։ Այն Ռուսաստանի գլխավոր պետական տոնն է՝ ի պատիվ 1990 թվականի այս օրը ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման։ Տոնը պաշտոնապես հաստատվել է 2002 թվականին և Ռուսաստանում համարվում է ոչ աշխատանքային օր։

Leave a comment