Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստը համաձայնեցվել է. Պակիստանի վարչապետ

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստը համաձայնեցվել է։

Նրա խոսքով՝ Պակիստանը ներկայումս սերտ համագործակցում է երկու կողմերի հետ՝ հաջորդ քայլերը վերջնականացնելու նպատակով։

«Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել, որքան հիմա է»,- նշել է Շարիֆը։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին գրել էր, որ Իրան-ԱՄՆ հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել։

Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել որ, որ իրանական ԶԼՄ-ները հրապարակել են համաձայնագրի այնպիսի պայմաններ, որոնք չեն համաձայնեցվել։

«Շատ անպատվաբեր մարդիկ են։ Նրանց հետ բարի կամքով գործարք կնքել հնարավոր չէ»,-գրել է նա։

Leave a comment