Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստը համաձայնեցվել է։
Նրա խոսքով՝ Պակիստանը ներկայումս սերտ համագործակցում է երկու կողմերի հետ՝ հաջորդ քայլերը վերջնականացնելու նպատակով։
«Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել, որքան հիմա է»,- նշել է Շարիֆը։
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին գրել էր, որ Իրան-ԱՄՆ հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել։
Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել որ, որ իրանական ԶԼՄ-ները հրապարակել են համաձայնագրի այնպիսի պայմաններ, որոնք չեն համաձայնեցվել։
«Շատ անպատվաբեր մարդիկ են։ Նրանց հետ բարի կամքով գործարք կնքել հնարավոր չէ»,-գրել է նա։