Քաղաքականություն
12.06.2026 | 19:41
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ցանկանում եմ Ձերդ Գերազանցությանը հղել իմ անկեղծ շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները խորհրդարանական ընտրություններում, որպես ՀՀ վարչապետ Ձեր տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության Կառավարությանը և ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարգավաճում»։