Իսրայելական օդուժը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող շտապօգնության կետին. աղբյուր

Բաժանորդագրվել

Տուժածների թիվը ճշտվում է։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում գտնվող Սելաա բնակավայրում հարձակվել են շտապօգնության կետի վրա: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայության աղբյուրը:

«Իսրայելական ուժերը կրկին հարձակվել են Իսլամական առողջապահության կոմիտեի քաղաքացիական պաշտպանության շտապօգնության կետի վրա, փրկարարների շրջանում տուժածներ կան», – ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները, տուժածների թիվը ճշտվում է

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով 132 բուժաշխատող և փրկարար է զոհվել, 393-ը` վիրավորվել։

Գերատեսչությունն արձանագրել է շտապօգնության ծառայությունների վրա 169 հարձակում, հարվածների հետևանքով վնասվել է 37 բժշկական և փրկարարական կենտրոն և 170 շտապօգնության մեքենա։ Հարձակումների հետևանքով վնասվել է 17 հիվանդանոց, որոնցից երեքը փակվել են։

Հիշեցնենք` «Հզբոլլահ» շարժումն Իսրայելի ուղղությամբ հրթիռներով և ԱԹՍ–ներով հարձակումներ սկսեց մարտի 2-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին: Իսրայելն ի պատասխան զանգվածային ավիահարվածներ հասցրեց շարժման օբյեկտներին Բեյրութի հարավային արվարձանում, Լիբանանի հարավում և արևելքում, ինչպես նաև ցամաքային գործողություն սկսեց երկրի հարավում՝ հայտարարելով «Հզբոլլահի» դեմ նոր ռազմական արշավի մասին:

Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով առաջին ուղիղ բանակցություններն անցկացվեցին Վաշինգտոնում ապրիլի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են հրադադարի հաստատմանը: Չնայած պաշտոնական համաձայնությանը` Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա և կրակային հսկողության տակ է պահում մի շարք սահմանային բնակավայրեր: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ի պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ:

Լիբանանն ու Իսրայելը համաձայնել են պահպանել հրադադարը. Պետդեպ

Leave a comment