https://arm.sputniknews.ru/20260612/israjelakan-oduzhy-harvatsel-e-libanani-haravum-gtnvvogh-shtapognutjan-ketin-aghbjur-103455612.html
Իսրայելական օդուժը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող շտապօգնության կետին. աղբյուր
Իսրայելական օդուժը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող շտապօգնության կետին. աղբյուր
Sputnik Արմենիա
Տուժածների թիվը ճշտվում է։ 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T19:39+0400
2026-06-12T19:39+0400
2026-06-12T19:43+0400
լիբանան
իսրայել
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/14/80883100_0:0:3072:1728_1920x0_80_0_0_afc08909d38d812d79f7ed500005d979.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում գտնվող Սելաա բնակավայրում հարձակվել են շտապօգնության կետի վրա: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայության աղբյուրը:Նրա խոսքով՝ տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները, տուժածների թիվը ճշտվում էԼիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով 132 բուժաշխատող և փրկարար է զոհվել, 393-ը` վիրավորվել։Գերատեսչությունն արձանագրել է շտապօգնության ծառայությունների վրա 169 հարձակում, հարվածների հետևանքով վնասվել է 37 բժշկական և փրկարարական կենտրոն և 170 շտապօգնության մեքենա։ Հարձակումների հետևանքով վնասվել է 17 հիվանդանոց, որոնցից երեքը փակվել են։Հիշեցնենք` «Հզբոլլահ» շարժումն Իսրայելի ուղղությամբ հրթիռներով և ԱԹՍ–ներով հարձակումներ սկսեց մարտի 2-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին: Իսրայելն ի պատասխան զանգվածային ավիահարվածներ հասցրեց շարժման օբյեկտներին Բեյրութի հարավային արվարձանում, Լիբանանի հարավում և արևելքում, ինչպես նաև ցամաքային գործողություն սկսեց երկրի հարավում՝ հայտարարելով «Հզբոլլահի» դեմ նոր ռազմական արշավի մասին: Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով առաջին ուղիղ բանակցություններն անցկացվեցին Վաշինգտոնում ապրիլի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են հրադադարի հաստատմանը: Չնայած պաշտոնական համաձայնությանը` Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա և կրակային հսկողության տակ է պահում մի շարք սահմանային բնակավայրեր: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ի պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ:Լիբանանն ու Իսրայելը համաձայնել են պահպանել հրադադարը. Պետդեպ
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/14/80883100_0:0:2732:2048_1920x0_80_0_0_88d56134ad55ad71f4422981325d0f98.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, իսրայել, տուժածներ
լիբանան, իսրայել, տուժածներ
19:39 12.06.2026 (Թարմացված է: 19:43 12.06.2026)
Բաժանորդագրվել
Տուժածների թիվը ճշտվում է։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում գտնվող Սելաա բնակավայրում հարձակվել են շտապօգնության կետի վրա:
ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայության աղբյուրը:
«Իսրայելական ուժերը կրկին հարձակվել են Իսլամական առողջապահության կոմիտեի քաղաքացիական պաշտպանության շտապօգնության կետի վրա, փրկարարների շրջանում տուժածներ կան», – ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները, տուժածների թիվը ճշտվում է
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով 132 բուժաշխատող և փրկարար է զոհվել, 393-ը` վիրավորվել։
Գերատեսչությունն արձանագրել է շտապօգնության ծառայությունների վրա 169 հարձակում, հարվածների հետևանքով վնասվել է 37 բժշկական և փրկարարական կենտրոն և 170 շտապօգնության մեքենա։ Հարձակումների հետևանքով վնասվել է 17 հիվանդանոց, որոնցից երեքը փակվել են։
Հիշեցնենք` «Հզբոլլահ» շարժումն Իսրայելի ուղղությամբ հրթիռներով և ԱԹՍ–ներով հարձակումներ սկսեց մարտի 2-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին: Իսրայելն ի պատասխան զանգվածային ավիահարվածներ հասցրեց շարժման օբյեկտներին Բեյրութի հարավային արվարձանում, Լիբանանի հարավում և արևելքում, ինչպես նաև ցամաքային գործողություն սկսեց երկրի հարավում՝ հայտարարելով «Հզբոլլահի» դեմ նոր ռազմական արշավի մասին:
Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով առաջին ուղիղ բանակցություններն անցկացվեցին Վաշինգտոնում ապրիլի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են հրադադարի հաստատմանը: Չնայած պաշտոնական համաձայնությանը` Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա և կրակային հսկողության տակ է պահում մի շարք սահմանային բնակավայրեր: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ի պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ: