Օմանի մայրաքաղաք Մասկատում մեկնարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունները: Հանդիպմանը մասնակցում են ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները: Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որն ավելի վաղ առանձին հանդիպում էր ունեցել Օմանի գործընկերոջ հետ:
Հաղորդվում է, որ այսօրվա բանակցությունները վերաբերելու են ընդհանուր հարցերին, այլ ոչ թե միջուկային թեմայի տեխնիկական մանրամասներին՝ որպես բանակցությունների շարունակման ճանապարհային քարտեզի մշակման ներածություն: