Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ և պետական պարգևներ հանձնել

https://arm.sputniknews.ru/20260612/putiny-shnvorhavvorel-e-rusastani-orva-kapakcutjamb-ev-petakan-pargevner-handznel-103442675.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Путин поздравил соотечественников с Днем России

Sputnik Արմենիա

Путин поздравил соотечественников с Днем России

2026-06-12T15:16+0400

true

PT1M07S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103439846_82:0:1042:720_1920x0_80_0_0_3d2c3aaa19ec3786f8f6e17e4c26195f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео

ռուսաստան, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Վլադիմիր Պուտինը նշել է`ՌԴ–ն Ռուսաստանի օրը դիմավորում է իր պատմության հանդեպ հարգանքով և նախորդ սերունդների ձեռքբերումների համար հպարտությամբ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի քաղաքացիներին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ և պետական պարգևներ հանձնել գիտության, մշակույթի և հասարակական գործունեության ականավոր գործիչներին:

Կրեմլի Մեծ պալատում տեղի է ունեցել աշխատանքի հերոսների, գիտության և տեխնոլոգիաների, գրականության և արվեստի, ինչպես նաև մարդասիրական, բարեգործական և իրավապաշտպան գործունեության ոլորտում պետական մրցանակների դափնեկիրների պարգևատրման ավանդական արարողությունը:

«Սիրելի բարեկամներ, գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Մենք այս տոնը նշում ենք հայրենիքի հանդեպ ջերմ, սրտառուչ վերաբերմունքով, մեր նախնինեի բազմաթիվ սերունդների աշխատանքային ու ռազմական մեծ նվաճումների համար հպարտությամբ, հայրենի պատմության առանցքային իրադարձությունների նկատմամբ հարգանքով և իհարկե այն ըմբռնումով, որ մեր պետության ավելի քան հազարամյա ուղու բոլոր փուլերը մեկ ամբողջություն են», – պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Պուտինը:

102–րդ բազայում տոնեցին Ռուսաստանի օրը. զինծառայողներին շնորհավորեցին Տիտովն ու Մանուկյանը

Նա հավելել է, որ համախմբվածությունն ու հայրենասիրությունը մշտապես եղել են ռուս ժողովրդի գլխավոր արժեքները:

Ռուսաստանի օրը նշվում է հունիսի 12-ին: 1990-ի այս օրը Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) ժողովրդական պատգամավորների առաջին համագումարը ընդունեց ՌԽՖՍՀ–ի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը: 1992 թվականի հունիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության գերագույն խորհուրդը որոշեց հունիսի 12-ը տոնական ոչ աշխատանքային օր սահմանել։ 1994 – ին այս ամսաթիվը հայտարարվեց ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օր: 2002 թվականի փետրվարին տոնը ստացավ նոր պաշտոնական անվանում՝ Ռուսաստանի օր։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

Leave a comment