https://arm.sputniknews.ru/20260612/putiny-shnvorhavvorel-e-rusastani-orva-kapakcutjamb-ev-petakan-pargevner-handznel-103442675.html
Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ և պետական պարգևներ հանձնել
Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ և պետական պարգևներ հանձնել
Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինը նշել է`ՌԴ–ն Ռուսաստանի օրը դիմավորում է իր պատմության հանդեպ հարգանքով և նախորդ սերունդների ձեռքբերումների համար հպարտությամբ։ 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T15:16+0400
2026-06-12T15:16+0400
2026-06-12T15:17+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103439846_0:0:1281:720_1920x0_80_0_0_69bedc28607260691a7780d1b017f52f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի քաղաքացիներին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ և պետական պարգևներ հանձնել գիտության, մշակույթի և հասարակական գործունեության ականավոր գործիչներին:Կրեմլի Մեծ պալատում տեղի է ունեցել աշխատանքի հերոսների, գիտության և տեխնոլոգիաների, գրականության և արվեստի, ինչպես նաև մարդասիրական, բարեգործական և իրավապաշտպան գործունեության ոլորտում պետական մրցանակների դափնեկիրների պարգևատրման ավանդական արարողությունը:«Սիրելի բարեկամներ, գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Մենք այս տոնը նշում ենք հայրենիքի հանդեպ ջերմ, սրտառուչ վերաբերմունքով, մեր նախնինեի բազմաթիվ սերունդների աշխատանքային ու ռազմական մեծ նվաճումների համար հպարտությամբ, հայրենի պատմության առանցքային իրադարձությունների նկատմամբ հարգանքով և իհարկե այն ըմբռնումով, որ մեր պետության ավելի քան հազարամյա ուղու բոլոր փուլերը մեկ ամբողջություն են», – պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Պուտինը:102–րդ բազայում տոնեցին Ռուսաստանի օրը. զինծառայողներին շնորհավորեցին Տիտովն ու ՄանուկյանըՆա հավելել է, որ համախմբվածությունն ու հայրենասիրությունը մշտապես եղել են ռուս ժողովրդի գլխավոր արժեքները:Ռուսաստանի օրը նշվում է հունիսի 12-ին: 1990-ի այս օրը Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) ժողովրդական պատգամավորների առաջին համագումարը ընդունեց ՌԽՖՍՀ–ի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը: 1992 թվականի հունիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության գերագույն խորհուրդը որոշեց հունիսի 12-ը տոնական ոչ աշխատանքային օր սահմանել։ 1994 – ին այս ամսաթիվը հայտարարվեց ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օր: 2002 թվականի փետրվարին տոնը ստացավ նոր պաշտոնական անվանում՝ Ռուսաստանի օր։Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ
2026
Լուրեր
am_HY
Путин поздравил соотечественников с Днем России
Sputnik Արմենիա
Путин поздравил соотечественников с Днем России
2026-06-12T15:16+0400
true
PT1M07S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103439846_82:0:1042:720_1920x0_80_0_0_3d2c3aaa19ec3786f8f6e17e4c26195f.jpg.webp
ռուսաստան, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео
Վլադիմիր Պուտինը նշել է`ՌԴ–ն Ռուսաստանի օրը դիմավորում է իր պատմության հանդեպ հարգանքով և նախորդ սերունդների ձեռքբերումների համար հպարտությամբ։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի քաղաքացիներին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ և պետական պարգևներ հանձնել գիտության, մշակույթի և հասարակական գործունեության ականավոր գործիչներին:
Կրեմլի Մեծ պալատում տեղի է ունեցել աշխատանքի հերոսների, գիտության և տեխնոլոգիաների, գրականության և արվեստի, ինչպես նաև մարդասիրական, բարեգործական և իրավապաշտպան գործունեության ոլորտում պետական մրցանակների դափնեկիրների պարգևատրման ավանդական արարողությունը:
«Սիրելի բարեկամներ, գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Մենք այս տոնը նշում ենք հայրենիքի հանդեպ ջերմ, սրտառուչ վերաբերմունքով, մեր նախնինեի բազմաթիվ սերունդների աշխատանքային ու ռազմական մեծ նվաճումների համար հպարտությամբ, հայրենի պատմության առանցքային իրադարձությունների նկատմամբ հարգանքով և իհարկե այն ըմբռնումով, որ մեր պետության ավելի քան հազարամյա ուղու բոլոր փուլերը մեկ ամբողջություն են», – պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Պուտինը:
Նա հավելել է, որ համախմբվածությունն ու հայրենասիրությունը մշտապես եղել են ռուս ժողովրդի գլխավոր արժեքները:
Ռուսաստանի օրը նշվում է հունիսի 12-ին: 1990-ի այս օրը Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) ժողովրդական պատգամավորների առաջին համագումարը ընդունեց ՌԽՖՍՀ–ի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը: 1992 թվականի հունիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության գերագույն խորհուրդը որոշեց հունիսի 12-ը տոնական ոչ աշխատանքային օր սահմանել։ 1994 – ին այս ամսաթիվը հայտարարվեց ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օր: 2002 թվականի փետրվարին տոնը ստացավ նոր պաշտոնական անվանում՝ Ռուսաստանի օր։