«Միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցաբար կապիտուլյացիայի է տարել ՀՀ-ն»․ Սերժ Սարգսյան

«Տեսնենք»,- Երևանի պանթեոնում ՀՀԿ ակտիվի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին՝ նրա ծննդյան 75-րդ հոբելյանի առթիվ այցելության ժամանակ լրագրողների հարցին՝ ե՞րբ կունենանք Անդրանիկ Մարգարյանի երազած հայրենիքը, այսպես պատասխանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Փաստմանը՝ Ձեր հայտարարությունը կրկին թիրախավորվեց և հստակեցմանը՝ Ձեր ասելիքը ո՞րն է․ «Հարցը հնչել է Սահմանադրության փոփոխության համատեքստում, և իմ պատասխանն էլ բխել է հենց այդ տրամաբանությունից։ Էդ մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը, կամ չեն ըմբռնել համատեքստը, կամ ապուշ են, որովհետև միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցաբար կապիտուլյացիայի է տարել ՀՀ-ն, ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել է իմ եկեղեցու վրա և ով իմ երկրի տարածքները թողել է թշնամու կապիտուլյացիայի տակ։ Եվ ինչ է ստացվում, որ այսքանով հանդերձ նա մեղավոր է երրորդ ժամկետի գնալու համա՞ր։ Ակնհայտ է, որ նրանց մոտ չի ստացվելու, ձախողելու են»։

Երևանի պանթեոնից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment