Փաշինյանն այս երկիրը դարձրել է «դուքյան»։ Ինչ ուզում, անում են։ Մեր առաջնահերթ խնդիրն է հեռացնել Փաշինյանին, ասել է Սամվել Կարապետյանը
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, «Տաշիր գրուպ» հոլդինգի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում հասնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման խորհրդարանի կամ փողոցային քաղաքական պայքարի միջոցով։
«Փաշինյանն այս երկիրը դարձրել է «դուքյան»։ Ինչ ուզում, անում են։ Մեր առաջնահերթ խնդիրն է հեռացնել Փաշինյանին։ Եթե մենք գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան։ Եթե մենք գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով, ուրեմն այդպես կանենք», – ասաց Կարապետյանն ուրբաթ լրագրողներին։
Պատասխանելով այն հարցին, թե ով կլինի ընդդիմության առաջնորդը փողոցային պայքարում՝ Կարապետյանը հայտարարել է, որ միասնական առաջնորդ չի լինի, քանի որ «բոլորն էլ տուժվել են Փաշինյանի նախընտրական քաղաքականությունից, բոլորն էլ պետք է մասնակցեն»։
Ընտրությունների մասին
ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին: Դրանց մասնակցել է 18 քաղաքական ուժ, որոնցից 15-ը չեն հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4% նվազագույն շեմը:
Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ խորհրդարան են անցնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 49,825% ձայներով, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281% և «Հայաստան» դաշինքը՝ 9,934%:
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 3,996%-ը. նրան մի քանի տասնյակ ձայն չի բավականացրել անցողիկ շեմը հաղթահարելու համար:
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին:
Միևնույն ժամանակ, մի շարք ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ հայտնել են քվեարկության արդյունքների վերանայում նախաձեռնելու մտադրության մասին՝ հայտարարելով իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման և ընտրողների նկատմամբ ճնշումների մասին: Երեք քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցությունները և «Հայաստան» դաշինքը, արդեն իսկ դիմում են ներկայացրել ԿԸՀ՝ 2005 ընտրական տեղամասերից 555-ում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը մտադիր հունիսի 12–ին դիմել է ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները և վերանայել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին տրված ձայները։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ սկսել է խորհրդակցություններ քաաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար։