ՀՀ ԱԳՆ–ն շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա կապակցությամբ

Բաժանորդագրվել

ՀՀ ԱԳՆ–ն ՌԴ–ին խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք է մաղթել։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է ռուս գործընկերներին և քաղաքացիներին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Գրառումը հրապարակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության X-ի էջում։

«Մաղթում ենք ձեզ խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այսօր` ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ:

Նշենք, որ Ռուսաստանի օրը նշվում է ամեն տարի հունիսի 12–ին։ Այն Ռուսաստանի գլխավոր պետական տոնն է՝ ի պատիվ 1990 թվականի այս օրը ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման։ Տոնը պաշտոնապես հաստատվել է 2002 թվականին և Ռուսաստանում համարվում է ոչ աշխատանքային օր։

Leave a comment