Իրանը չի ստանձնի Հորմուզի նեղուցի կառավարման փոխանցման վերաբերյալ որևէ պարտավորություն․ IRNA

Իրանը չի ստանձնի որևէ պարտավորություն Հորմուզի նեղուցի կառավարման փոխանցման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նեղուցի ապագա կառավարման հարցը դիտարկվում է որպես տարածաշրջանային խնդիր և կլուծվի Թեհրանի ու Օմանի միջև երկխոսության և համատեղ որոշումների ընդունման միջոցով։

Հաղորդագրությունը հրապարակվել է այն ֆոնին, երբ միջազգային մամուլում շրջանառվում են տեղեկություններ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր պայմանավորվածությունների շուրջ, որոնց թվում հիշատակվում է նաև Հորմուզի նեղուցի հարցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment