Իրանում բողոքի ցույցերի ժամանակ արդեն զոհվել է մոտ 2000 մարդ․ Reuters

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ արդեն զոհվել է մոտ 2000 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյայի։

Ըստ պաշտոնյայի խոսքերի՝ «ահաբեկիչները պատասխանատու են թե՛ ցուցարարների, թե՛ անվտանգության ուժերի մահվան համար»։ Սակայն նա չի նշել, թե զոհվածների թվում քանիսն է քաղաքացիական անձ, քանիսը՝ անվտանգության ուժերից։

Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից։ Բողոքի ցույցերը սկզբում սկսվել են Թեհրանի գլխավոր շուկայում, որտեղ խանութպաններն ու մի քանի համալսարանների ուսանողներ դուրս են եկել փողոց՝ դժգոհ լինելով կառավարության գործողություններից՝ ազգային արժույթի կտրուկ անկման և գների աճի ֆոնին։

Leave a comment