«Այն, ինչ այսօր՝ ժամը 13։00-ից սկսվելու է ԿԸՀ-ի շենքի մոտ, ընդամենը սկիզբն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը դադար չտա իրավական «բեզպրեդելին» և կամայականություններին, կառավարական բոլոր շենքերը և Երևանի բոլոր փողոցները տասնյակ հազարավոր մարդկանցով են հեղեղվելու»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց «Առաջարկ Հայաստանին» թիմի անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա հիշեցրեց՝ այս ազդակը Նիկոլ Փաշինյանին իրենք հղել են նաև ընտրություններից առաջ՝ ակնկալելով, որ իշխանությունը քաղաքակիրթ ու կառուցողական միջավայր կստեղծի, բայց իրենց հորդորը հաշվի չի առնվել։
Մանրամասները՝ տեսանյութում
ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանն էլ անդրադառնալով ԿԸՀ որոշմանը՝ հռետորական հարց հնչեցրեց․ «Ո՞վ է որոշում ապագա ԱԺ կազմը՝ ժողովո՞ւրդը, թե՞ պաշտոնյաները»։ Հավելեց, որ այլ քաղաքական ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաների նպատակը ոչ թե ԲՀԿ-ի ձայները պաշտպանելն է, այլ մարդու ընտրական իրավունքը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակում ընդգրկված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ հայտարարեց, որ ԿԸՀ-ին չեն վստահում եւ այդքան էլ վստահ չեն, որ այն տեղամասերում, որտեղ ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել՝ վերաքվեարկություն կկազմակերպվի։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, երեկ ԿԸՀ-ն արտահերթ նիստում անվավեր է ճանաչել թիվ 35/65 և 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Ըստ ԿԸՀ-ի, երկու դեպքում էլ գրանցվել էր զինծառայողների քվեարկության դեպք, ժամը 20։00-ից հետո։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: