ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու տեղամասերի քվեարկության արդյունքները

Նյութերն ուղարկվել են դատախազություն


ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԿԸՀ-ն հունիսի 11-ի արտահերթ նիստում անվավեր է ճանաչել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։


Ինչպես հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, որոշումներն ընդունվել են քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում արձանագրված խախտումների քննարկման արդյունքում։


Նյութերն ուղարկվել են դատախազություն։

Leave a comment