Ֆուտբոլի աշխարհի առաջնության A խմբի առաջին տուրի երկրորդ խաղում Հարավային Կորեայի հավաքականը 2։1 հաշվով կամային հաղթանակ է տարել չեխերի նկատմամբ (տեսանյութ)։
Մեքսիկայում կայացած հանդիպման հաշիվը 59-րդ րոպեին բացել է անգլիական «Վուլվերհեմփթոնի» չեխ պաշտպան Լադիսլավ Կրեյչին, որի դիպուկ հարվածին կորեացիները պատասխանել են երկու գոլով։ Ասիական թիմից աչքի են ընկել Հվան Ին Բոմը և Օ Հեն Կյուն։
A խմբի մյուս խաղում Մեքսիկայի հավաքականը 2։0 հաշվով առավելության էր հասել Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի նկատմամբ։
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ԱԱ-2026-ը կավարտվի հուլիսի 19-ին։ Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցում է 48 հավաքական։
ԱԱ-2026, առաջին տուր
A խումբ
Հարավային Կորեա – Չեխիա՝ 2։1
Հվան Ին Բոմ, 67, Օ Հեն Կյու, 80 – Լադիսլավ Կրեյչի, 59