ԱԱ-2026․ Հարավային Կորեան կամային հաղթանակ տարավ Չեխիայի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության A խմբի առաջին տուրի երկրորդ խաղում Հարավային Կորեայի հավաքականը 2։1 հաշվով կամային հաղթանակ է տարել չեխերի նկատմամբ (տեսանյութ

Մեքսիկայում կայացած հանդիպման հաշիվը 59-րդ րոպեին բացել է անգլիական «Վուլվերհեմփթոնի» չեխ պաշտպան Լադիսլավ Կրեյչին, որի դիպուկ հարվածին կորեացիները պատասխանել են երկու գոլով։ Ասիական թիմից աչքի են ընկել Հվան Ին Բոմը և Օ Հեն Կյուն։

A խմբի մյուս խաղում Մեքսիկայի հավաքականը 2։0 հաշվով առավելության էր հասել Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի նկատմամբ։

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ԱԱ-2026-ը կավարտվի հուլիսի 19-ին։ Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցում է 48 հավաքական։

ԱԱ-2026, առաջին տուր

A խումբ

Հարավային Կորեա – Չեխիա՝ 2։1

Հվան Ին Բոմ, 67, Օ Հեն Կյու, 80 – Լադիսլավ Կրեյչի, 59

Leave a comment