ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Որքան հասկանում եմ Կտրիճի հակապետական գործունեության արդյունքում նրա որոշ թիմակիցներ վերջապես սկսել են աստվածաբանական և հոգևոր հարցերով հետաքրքրվել և իրենց համար երեկ պարզել են, որ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին ուղղափառ է և որոշել դրանով արդարացնել Եկեղեցու թեմերից մեկի անվան մեջ ՈՒղղափառ մակդիրը։
Շտապեմ նոր նյութ տալ ՝ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին նաև ընդհանրական է։ Գիտե՞ք ընդհանրականը ո՞րն է։ Կաթողիկեն։ Կաթոլիկը։
Բա էդ դեպքում դարեր շարունակ ինչու՞ մենք չենք ասել՝ Հայ Առաքելական Կաթոլիկ ՈՒղղափառ Եկեղեցի։
Որովհետև ամեն եկեղեցի ինքն է ընտրել իր անունը՝ ելնելով իր ավանդույթից, ելնելով հասարակական ու քաղաքական նպատակահարմարությունից։
Հիմա Կտրիճը առանց որևէ մեկին հարցնելո, առանց ազգային եկեղեցական ժողովի Ռուսաստանի մեր թեմի անունը դրել է Առաքելական ՈՒղղափառ։ Գտնում եք սա խնդիր չէ՞, շատ լավ իսկ կարո՞ղ է վաղն էլ մեկ ուրիշինը դնել Առաքելական Կաթոլիկ, իսկ ընդհանրապես մի ուրիշից հանել Առաքելական բառը ու դնել Կաթոլիկ Ուղղափառ, ինչ-որ պահի էլ անցնել ուղղակի Ուղղափառի կամ Կաթոլիկի։ Ձեր տրամաբանությամբ՝ կարող է։
Մեր Եկեղեցին անուն ունի, պաշտոնական, դարերով անցած անուն, որը ի թիվս ամենի՝ նաև պաշտպանել է մեր Եկեղեցու ինքնությունն ու ուրույնությունը և լինի Կտրիճը, թե մի ուրիշ կտրիճ, չի կարող միանձնյա նրա անունը փոխել։
Հ.Գ. Գուցե չհավատաք, բայց Կաթոլիկ եկեղեցին էլ է ուղղափառ, իսկ Ուղղափառ եկեղեցին էլ՝ կաթոլիկ։ Այս երկուսը նաև առաքելական են։ Կաթոլիկ եկեղեցին օրինակ իր պաշտոնական անվան մեջ օգտագործում է Ուղղափառ բառը, իսկ այ Ուղղափառը՝ Կաթոլիկ բառը չի օգտագործում։
Կտրիճի թիմակիցների համար հաջորդիվ ուսումնասիրելու նյութ՝ ծանոթանալ Ընդհանրական(կաթողիկե) եկեղեցու էությանը, ծանոթանալ մեր և Ուղղափառ եկեղեցու դավանաբանական հիմնական տարբերությանը։ Միայն խնդրում եմ՝ հաջորդիվ ուսումնասիրելիս Մայր Աթոռի կայքի առաջին էջից բացի մի երկու էջ ավել կկարդաք։ Կամ գոնե առաջին էջում կարդացածը մինչև վերջ կուսումնասիրեք։