Որոշում է կայացվել ստեղծել հանձնաժողով՝ 2023թ. հունվարի 1-ից սկսած բյուջետային միջոցների, պետության կողմից ստեղծված կազմակերպությունների ծախսերի նպատակայնությունն ուսումնասիրելու և հասարակությանն իրազեկելու համար

Հարգելի’ հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների կողմից դիմում է ներկայացվել ԱՀ նախագահի պաշտոնակատարին և ԱՀ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների ղեկավարներին՝ արցախահայության շրջանում ակտիվորեն քննարկվող և բարձր հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ ուսումնասիրելու և հասարակությանն իրազեկելու վերաբերյալ:

Տևական բազմակողմ քննարկումներից հետո որոշում է կայացվել ստեղծել հանձնաժողով՝ 2023 թվականի հունվարի 1-ից սկսած բյուջետային միջոցների, այդ թվում՝ պետության կողմից ստեղծված կազմակերպությունների ծախսերի նպատակայնությունն ուսումնասիրելու և հասարակությանն իրազեկելու համար:

Հայտնում ենք նաև, որ հանձնաժողովի կազմում կընդգրկվեն օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, հանրային խորհրդի անդամներ, հասարակական կազմակերպությունների և հանրային ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Հաշվի առնելով հանրության շահագրգիռ ներկայացուցիչների կողմից հանրային հարթակներում վերջերս շրջանառվող՝ «Արցախ ֆրութ» ՓԲ ընկերության հաշվից 36 մլն ՀՀ դրամի կանխիկացման և օգտագործման վերաբերյալ տեղեկությունը, դրա վերաբերյալ ԱՀ նախագահի պաշտոնակատարի կողմից առանձին և մանրամասն հաշվետվություն կներկայացվի:

 

Արցախի տեղեկատվական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment