ՌԴ–ն սահմանափակում է կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը ՀՀ–ից

https://arm.sputniknews.ru/20260611/rdn-ksahmanapaki-karantinajin-hskvoghutjan-entaka-bvolvor-apranqneri-nermutsumy-hhic-103390020.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1a/78790560_0:0:2009:1506_1920x0_80_0_0_5e1c38b9d51cc6f436dc6b9ae55e69b0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, ապրանք, ներմուծում, արտահանում

հայաստան, ռուսաստան, ապրանք, ներմուծում, արտահանում

Բաժանորդագրվել

Ռոսսելխոզնադզորում կարծում են, որ Հայաստանի լիազոր մարմնինը բավարար վերահսկողություն չի իրականացնում։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից կսահմանափակի կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։

«Նման որոշում է ընդունվել կարանտինային օբյեկտների սիստեմատիկ հայտնաբերման պատճառով։ Ծառայությունը փուլ առ փուլ՝ սկսած ընթացիկ տարվա մայիսից, սահմանափակում էր կարանտինային հսկողության ենթակա հայաստանյան արտադրանքի առանձին տեսակների ներմուծումը և հայկական կողմին տեղեկացնում մատակարարման խախտումների մասին։ Սակայն կարանտինային օբյեկտների հայտնաբերումները շարունակվում են»,– ասված է հաղորդագրությունում

Կառույցը նշել է, որ հունիսին Հայաստանից ստացված ընկույզի, չորացրած դեղձի և լոլիկի մեջ հայտնաբերվել է կապրյան բզեզով (վնասատու. խմբ.) վարակման 3 դեպք։

«Նշվածը վկայում է Հայաստանի լիազոր մարմնի անբավարար վերահսկողության մասին և անվստահություն է առաջացնում բուսասանիտարական սերտիֆիկացման համակարգի նկատմամբ: Բույսերի կարանտինի և պաշտպանության հայկական ծառայության գործունեության անարդյունավետությունը վտանգում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի բուսասանիտարական բարեկեցությունը»,– ընդգծել է Ռոսելխոզնադզորը:

Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։ Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներկրման սահմանափակման մասին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքում երկու ձեռնարկության համար սահմանափակումները հանվեցին, մյուսների մասով ստուգումների արդյունքներն ամփոփվում են։

Մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա։ Գերատեսչությունից պարզաբանեցին, որ որոշումն ընդունվել է դեպի Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։

Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր պտուղների՝ կեռասի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներկրումը Հայաստանից։ Հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակվեց Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։

Leave a comment