Կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել

Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է


ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։


Ինչպես հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։


Գերատեսչությունը տեղեկացնում է, որ ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է․ տեղում փրկարարների և ոստիկանների կողմից տարվում են աշխատանքներ։


Երևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ մեկ գոտիով։


 


Leave a comment