Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի, նրա որդու վերաբերյալ որոշում դեռ չկա
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին Ա1+-ին հայտնեցին հակակոռուպցիոն դատարանից։ Հիշեցնենք, որ միջնորդությունը ներկայացրել էր Քննչական կոմիտեն։
Ֆինանսների նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Ի դեպ, բուժման նպատակով Գագիկ Խաչատրյանը գտնվում էր արտերկրում եւ կալանքի միջնորդության քննության ժամանակ ներկա չի եղել։ Այսօր դատարան է մուտքագրվել նաեւ Գագիկ Խաչատրյանի որդու` Արտյոմ Խաչատրյանի կալանավորման միջնորդությունը, սակայն այն դեռ չի քննվել։