Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի, նրա որդու վերաբերյալ որոշում դեռ չկա

Քաղաքականություն

Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի, նրա որդու վերաբերյալ որոշում դեռ չկա

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին Ա1+-ին հայտնեցին հակակոռուպցիոն դատարանից։ Հիշեցնենք, որ միջնորդությունը ներկայացրել էր Քննչական կոմիտեն։   

Ֆինանսների նախկին նախարարը մեղադրվում է  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։  Ի դեպ, բուժման նպատակով Գագիկ Խաչատրյանը գտնվում էր արտերկրում եւ կալանքի միջնորդության քննության ժամանակ ներկա չի եղել։  Այսօր դատարան է մուտքագրվել նաեւ Գագիկ Խաչատրյանի որդու` Արտյոմ Խաչատրյանի կալանավորման միջնորդությունը, սակայն այն դեռ չի քննվել։

Leave a comment