Ռուսական զորքը վերահսկողության տակ է առել Օխրիմովկա և Ռոսկոշնոյե բնակավայրերը

https://arm.sputniknews.ru/20260611/rusakan-zvorqy-verahskvoghutjan-tak-e-arel-okhrimvovka-ev-rvoskvoshnvoje-bnakavajrery-103383022.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102132691_80:0:2809:2047_1920x0_80_0_0_bc896abd011ad2fbe163f299788ab9f6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, զորք, ռազմական հատուկ գործողություն

ռուսաստան, ուկրաինա, զորք, ռազմական հատուկ գործողություն

Բաժանորդագրվել

ՌԴ ՊՆ–ն ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Օխրիմովկա և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռոսկոշնոյե բնակավայրերի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

««Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում վերահսկողություն է հաստատվել Խարկովի մարզի Օխրիմովկա բնակավայրի նկատմամբ», – ասվում է ՊՆ–ի ամփոփագրում։

Իսկ Դոնեցկի Ռոսկոշնոյե բնակավայրի նկատմամբ վերահսկողություն են հաստատել «Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումները։

Նշվում է, որ ՌԴ ԶՈւ–ն հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող զինամթերքի և վառելիքի պահեստներին, ինչպես նաև տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։

Հարվածի տակ են հայտնվել նաև հեռահար անօդաչու թռչող սարքերի պահման, նախապատրաստման և գործակման վայրերը, ուկրաինական զորքերի և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը 142 շրջաններում։

ՀՕՊ միջոցները խոցել են 10 կառավարվող ավիառումբ, ԱՄՆ արտադրության HIMARS երեք ռեակտիվ արկ, 3 «Նեպտուն» հեռահար կառավարվող հրթիռ և 798 ԱԹՍ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment