Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին և արտքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հանդիպել են ԱՄՆ փոխնախագահ Վենսի և պետքարտուղար Ռուբիոյի հետ: «Զրույցների ընթացքում հատուկ շեշտադրում է կատարվել երկու երկրների ընդհանուր արժեքների վրա», – հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմը:
Կավելաշվիլին ու Բոչորիշվիլին մասնակցել են Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի հրավերով կազմակերպված ընդունելությանը: