ԱՄՆ-ն արկով հարվածել է իրանական բեռնատար նավի

Հունիսի 11-ի վաղ առավոտյան Օմանի ծոցում ԱՄՆ-ն արկով հարվածել է իրանական բեռնատար նավի, հայտնել է Սիրիկ շրջանի (Հորմոզգա նահանգ) ղեկավարը, գրել է Mehr լրատվական գործակալության։

Ըստ գործակալության՝ Սիրիկի բնակիչներին պատկանող 150 տոննա բեռնատար նավը, որը Օմանի Հասաբ նավահանգստից անհրաժեշտ ապրանքներ էր տեղափոխել մոտավորապես հինգ ծովային մղոն հեռավորության վրա։ Անձնակազմի բոլոր հինգ անդամները փրկվել են անցնող նավերի միջոցով ու տեղափոխվել Օման։

Հունիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել էր Իրանին բանակցությունները ձգձգելու մեջ և հայտարարել, որ Վաշինգտոնը մտադիր է խոշոր հարձակում սկսել Իսլամական Հանրապետության դեմ։ Հունիսի 11-ի գիշերը ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը սկսել են լրացուցիչ հարվածներ հասցնել Իրանի դեմ։

Leave a comment