Վրաստանի ԱԳ փոխնախարարը ԱՄՆ առևտրի նախարարությունում քննարկել է Միջին միջանցքում ներդրումների հարցը


Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հանդիպել է ԱՄՆ առևտրի փոխնախարարներ Ուիլյամ Քիմմիթի և Ջեֆրի Քեսլերի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թամար Թալիաշվիլին։


Կողմերը քննարկել են վրաց-ամերիկյան գործընկերության զարգացումը լոգիստիկայի, տարածաշրջանային առևտրի, թվային տեխնոլոգիաների, արհեստական ​​բանականության և նորարարության ոլորտներում։ Զրույցի ընթացքում նաև անդրադարձ է եղել ենթակառուցվածքային ընթացիկ նախագծերին, հետագա համագործակցության հեռանկարներին և Վրաստանի դերին՝ Միջին միջանցքի զարգացման գործում։ Հատուկ ուշադրություն է դարձվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան ներդրումների հնարավոր ներգրավմանը։

Leave a comment