«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները, քաղաքական միավորումը պատրաստվում է պայքարի

«Փաստ»-ը գրում է, որ, թեև ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չեն ամփոփվել, «ՀայաՔվե»-ի խորհուրդը հայտարարությամբ չընդունեց նախնական արդյունքները՝ միաժամանակ բարձր գնահատելով մասնակցությունը։

Միավորումը նշում է չորս պատճառ՝ անհավասար պայմաններ (Սամվել Կարապետյանի անազատություն, ինչպես նաև Անդրանիկ Թևանյանի, Ալեքսան Ալեքսանյանի, այլ թեկնածուների ու ակտիվիստների ձերբակալումներ/կալանք), վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահում, վախի ու ահաբեկման մթնոլորտ, Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներ ու ատելության քարոզ, օտար պաշտոնյաների միջամտություն և աջակցություն իշխանությանը։

Leave a comment