Լավրովը հայտնել է, թե ինչ են պայմանավորվել ՀԱՊԿ երկրները Հայաստանի հարցով

https://arm.sputniknews.ru/20260610/lavrvovy-hajtnel-e-te-inch-en-pajmanavvorvel-hapk-erkrnery-hajastani-harcvov-103335260.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103334377_404:0:1844:1080_1920x0_80_0_0_164591b77a60ebc18b1dfb0155e075ed.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ լավրով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, видео

սերգեյ լավրով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, видео

Բաժանորդագրվել

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի ներկայացուցիչները շուրջ երկու տարի է, ինչ չեն մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, ՀՀ-ն չի վճարում անդամավճարները։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կդիտարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածի կիրառումը, որը կարգավորում է գործողությունները իրենց պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ, քանի որ Հայաստանը անդամավճարները չի մուծել։ Այս մասին Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանելիս հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի ներկայացուցիչները շուրջ երկու տարի է՝ չեն մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին։

«Հունիսի 7-ին՝ հենց Հայաստանում ընտրությունների օրը, իմ գործընկեր Արարատ Միրզոյանը, պատասխանելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին, հայտարարեց. «Մենք անդամավճարները չենք վճարում, որովհետև պարզապես չենք մասնակցում»: Ի՞նչ անել այս իրավիճակում: Մենք այսօր քննարկել ենք դա։ ՀԱՊԿ բյուջեի նկատմամբ Հայաստանի պարտքը [կուտակվում է] արդեն ավելի քան երկու տարի։ Իրավիճակ, որը նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ։ Եվ մենք այսօր պայմանավորվեցինք դիտարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի գործարկումը»,-նշել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարը նաև փաստել է, որ Հայաստանը, որը ձևականորեն մնում է ՀԱՊԿ անդամ, ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի երկրների հետ, անցկացվում են տարբեր զորավարժություններ, ինչպես նաև գնվում է ռազմական նշանակության արտադրանք։

«(Հայաստանը- խմբ.), չմասնակցելով ՀԱՊԿ-ին և ձևականորեն մնալով անդամ…, միևնույն ժամանակ ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Ընթանում են զորավարժություններ, գնվում է ռազմական նշանակության արտադրանք, ռազմական գծով պատվիրակությունների փոխանակում է իրականացվում թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ Եվրամիության հետ, որը նույնպես ներկայումս վերածվում է ռազմականացված կառույցի»,-ասել է Լավրովը ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների կողմից կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքերը երկու տարվա ընթացքում չմարելու դեպքում Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացնում տվյալ պետության քաղաքացիներին կազմակերպության շրջանակներում քվոտավորված պաշտոններում առաջադրելու իրավունքը կասեցնելու, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։

Բացի այդ, կանոնադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ անդամ պետության կողմից կանոնադրության դրույթները, Խորհրդի որոշումները և կազմակերպության այլ մարմինների որոշումները չկատարելու դեպքում Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել նրա մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ հեռացնել։ Տվյալ անդամ պետության վերաբերյալ այս հարցերի շուրջ որոշումներն ընդունվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու։

2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։

Leave a comment