Կապանում գլխավոր հյուպատոսության բացման հարցով ՌԴ ԱԳՆ առաջապահ խմբի դիվանագետները մասնակցել են միջոցառման

Կապանում գլխավոր հյուպատոսության բացման հարցով ՌԴ ԱԳՆ առաջապահ խմբի դիվանագետները մասնակցել են միջոցառման

Կապանում գլխավոր հյուպատոսության բացման հարցով ՌԴ ԱԳՆ առաջապահ խմբի դիվանագետները մասնակցել են ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Մեղրիի 127-րդ ջոկատի կազմավորման 71-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։ 

Խմբի ղեկավար Վ. Ա. Չերտիկովը Մեղրու սահմանապահ ջոկատի հրամանատարին է փոխանցել Ռուսաստանի դեսպան Ս. Պ. Կոպիրկինի շնորհավորական ուղերձը, որում ընդգծվել է սահմանապահների նշանակալի ներդրումը հանրապետության պետական սահմանների անվտանգության ապահովման գործում։

Ռուս զինծառայողներին ուղղվել են անկեղծ շնորհակալության խոսքեր՝ անբասիր ծառայության և պարտքին հավատարմության համար, ինչպես նաև բարեմաղթանքներ՝ քաջառողջության, բարեկեցության և խաղաղ երկնքի վերաբերյալ։

Ռուս դիվանագետները Մեղրու սահմանապահ ջոկատի անձնակազմի հետ միասին ծաղիկներ են խոնարհել սահմանապահ հերոսների հուշարձանի մոտ։

Leave a comment