Մաղ դարձած մեքենաներ, սատկած կենդանիներ, վնասված տանիքներ․ Ստեփանավանի ավերիչ կարկուտը

https://arm.sputniknews.ru/20260610/magh-dardzats-meqenaner-satkats-kendaniner-vnasvats-taniqner-stepanavani-averich-karkuty-103322850.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Մարիաննա Փայտյան

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_0b2d52a8945e2a5af21505c1f7ceb190.jpg.webp

Մարիաննա Փայտյան

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_0b2d52a8945e2a5af21505c1f7ceb190.jpg.webp

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103351083_161:0:1121:720_1920x0_80_0_0_19ad4310b6c16d67b646229b3f5301f8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կարկուտ, ստեփանավան, վնաս, ավտոմեքենա, ոչխար, հեղինակներ

կարկուտ, ստեփանավան, վնաս, ավտոմեքենա, ոչխար, հեղինակներ

Բաժանորդագրվել

Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած ավերիչ կարկուտը նյութական լուրջ վնաս է հասցրել հազարավոր քաղաքացիների։ Հունիսի 7–ի ԱԺ ընտրությունները որոշակիորեն շեղեցին ԶԼՄ–ներին աղետի հետևանքները լուսաբանելուց, բայց կարկուտից մի քանի օր անց Sputnik Արմենիան այցելել է Ստեփանավան։

Շուրջ 20 րոպե ոչ թե ձվի, այլ խնձորի մեծությամբ ինտենսիվ կարկուտը Ստեփանավանում ոչնչացրել է բերքը, ջարդուփշուր արել մեքենաները, վնասել տների, շինությունների, բազմաբնակարան շենքերի տանիքները, արևային կայաններն ու ջրատաքացուցիչները։ Տարիքով ստեփանավանցիներն ապշահար են՝ կարկուտ շատ են տեսել, բայց նման չափի ու նման տևողության` չեն հիշում։

Ասում են՝ հունիսի 6-ին արևոտ օր էր, հետո աստիճանաբար երկինքը մռայլվեց, սկսեցին ամպեր կուտակվել։ Անձրև սպասում էին, բայց նման բան մտքներով էլ չէր անցնի։ Կարկուտը սկսվեց անսպասելի ու այնքան ուժգին, որ չհասցրին ծածկել կամ ավտոտնակ մտցնել նույնիսկ բակերում կայանված ավտոմեքենաները։

© Sputnik

Վնասված ավտոմեքենա

Վնասված ավտոմեքենա

© Sputnik

Վնասված ավտոմեքենա

Վնասված ավտոմեքենա

© Sputnik

Վնասված ավտոմեքենա

Վնասված ավտոմեքենա

Վնասված ավտոմեքենա

Վնասված ավտոմեքենա

Վնասված ավտոմեքենա

Կարկուտից անմիջապես հետո համայնքապետարանում ստեղծվել է շտաբ և վնասները գույքագրող հանձնաժողով՝ վնասներն արտակարգ ռեժիմով արձանագրելու համար։ Հենց կարկուտի օրը Ստեփանավանի համայնքապետարանը հայտնեց, որ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել վնասները։

Ասում են՝ մինչև ուշ գիշեր բնակիչների հոսքը չէր դադարում, հաջորդող օրերին ևս։ Թեպետ մենք Ստեփանավանի համայնքապետարան էինք այցելել ավերիչ կարկուտից 4 օր անց, այնտեղ անցկացրած շուրջ 1 ժամվա ընթացքում քաղաքացիները շարունակում էին գալ, գրանցել վնասները, ցույց տալ լուսանկարներ, տեսանյութեր, հետաքրքրվել, թե երբ է փոխհատուցում սպասվում։ Քանի՞ քաղաքացի է տուժել․ համայնքապետարանում ասում են՝ թերևս ավելի հեշտ է չտուժածների թիվ ասել, համայնքապետարանում վնասները գրանցող աշխատակիցներն իրենք էլ բոլորը տուժածներ են՝ տների տանիքներ, ջրատաքացուցիչներ, այգիներ․․․ Ընդհանուր առմամբ, այս պահին միայն շուրջ 1300 վնասված տանիք կա, հարյուրավոր ավտոմեքենաներ, այդ թվում՝ շաբաթ-կիրակի օրերին Ստեփանավան հանգստանալու եկած երևանցիների (Ստեփանավանում սոճիների փոշոտման հետ կապված տուրիստական եռուն շրջան է, ուստի զբոսաշրջիկներ շատ են եղել–խմբ․)։ Սովորական ԱՊՊԱ պայմանագրով վնասները չեն փոխհատուցվում, եթե ավտոմեքենաները ԿԱՍԿՈ չունեն։

© Sputnik

Կարկուտի հետևանքները

Կարկուտի հետևանքները

© Sputnik

Կարկուտի հետևանքները

Կարկուտի հետևանքները

© Sputnik

Կարկուտի տակ հայտնված գառները

Կարկուտի տակ հայտնված գառները

© Sputnik

Կոտրված ջրատաքացուցիչ

Կոտրված ջրատաքացուցիչ

© Sputnik

Վնասված արևային կայան

Վնասված արևային կայան

© Sputnik

Կոտրված լապտեր

Կոտրված լապտեր

Կարկուտի հետևանքները

Կարկուտի հետևանքները

Կարկուտի տակ հայտնված գառները

Կոտրված ջրատաքացուցիչ

Վնասված արևային կայան

Կոտրված լապտեր

Բացի քաղաքացիների կրած վնասներից, նաև համայնքն է տուժել՝ փողոցային լամպեր, մանկական խաղահրապարակ և այլն։

Նորակառույց կանգառներից մեկն անգամ շահագործման հանձնել չէին հասցրել, հիմա շինարարները սեփական նախաձեռնությամբ փոխարինում են կանգառի ջարդուփշուր եղած կտորները։ Շինարար Լևոն Խաչատրյանն ասում է՝ պատրաստվում էին արդեն կանգառը ծածկող ապակիները տեղադրել, լավ է՝ չէին հասցրել, թե չէ ապակիներն էլ էին փշուր-փշուր լինելու։

Ավերիչ կարկուտը նաև կենդանիներին չի խնայել․ Արման Գալստյանի ընտանիքի եկամտի աղբյուրն անասնապահությունն է, շուրջ 1000 գլուխ ոչխար ունի։ Կարկուտի պահին ոչխարների հոտը դաշտում արածելիս է եղել, շուրջ 100-ը սատկել են, 20–ը վիրավոր են, ձիու 4 քուռակներին էլ չեն գտնում։

«Քաղաքապետարանից եկան, փոս փորեցինք, սատկածներին լցրեցինք մեջը։ Ասում էի՝ գոնե միսը որպես լավություն մարդիկ տանեն կամ կենդանաբանական այգուն տան, կենդանիները հիվանդ չէին, բայց ոչ մեկին պետք չեկավ։ Երեկ էլ 8 գառ ենք գտել, արդեն գայլերն էլ էին հոշոտել, մի 30-ն էլ դեռ չենք գտել»,- պատմում է Արմանը։

Ասում է՝ նյութական վնասից բացի սիրտն է ցավում. կենդանիների մասին հոգ է տարել, խնամել, հիմա ձեռքը չի գնում` վիրավորներին մորթի, չնայած գիտի՝ նրանց մի մասը սատկելու են։

Համայնքապետարանում վնասների գրանցումը շարունակվում է, դրանից հետո գնահատելու հերթն է գալու։ Այն, որ միլիոնների հետ գործ ունենք, ակնհայտ է, բայց անգամ մոտավոր հաշվարկ այս պահին դժվար է ներկայացնել, քանի որ ժամ առ ժամ նոր վնասների մասին է հայտնի դառնում։

Leave a comment