Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է զինված ուժերին Իրանի դեմ լայնածավալ ռազմական արշավ սկսելու հրաման տալու հարցը։
Թրամփն այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
Հորմուզի նեղուցում ամերիկյան ռազմական ուղղաթիռի հետ կապված միջադեպին անդրադառնալով՝ Թրամփը օդաչուների փրկվելը անվանել է «հրաշք»։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ մոտ է Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին հարվածելու որոշում կայացնելուն։
«Ես կարող եմ շարունակել դա։ Նրանք հնարավորություն ունեին ստորագրել համաձայնագիրը և գոյատևել»,- հավելել է Թրամփը։