1 մարդ զոհվել է, 2-ը վիրավորվել են Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով

https://arm.sputniknews.ru/20260610/1-mard-zvohvel-e-2-y-viravvorvel-en-belgvorvodi-marzum-ukrainaji-zu-i-harvatsi-hetevanqvov-103353692.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1c/100356115_177:0:804:470_1920x0_80_0_0_a2f06149d299bffc6382cabee89abd19.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

Բաժանորդագրվել

Զոհվածի կինը ձեռքի և ուսի բեկորային վնասվածքներ է ստացել։ 21-ամյա որդու մոտ ախտորոշվել է աչքի վնասվածք։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Բելգորոդի մարզում ավտոմեքենային Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարվածի հետևանքով ընտանիք է տուժել․ տղամարդը զոհվել է, նրա կինն ու 21-ամյա որդին՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից։

«Ռակիտյանսկի շրջանում՝ Պրոլետարսկի ավանի մոտակայքում, ավտոմեքենային FPV-դրոնի հարվածի հետևանքով ընտանիք է տուժել։ Տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Ռակիտյանսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Չնայած բժիշկների բոլոր ջանքերին՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել»,-ասված է MAX հարթակում օպերատիվ շտաբի ալիքում։

Օպերատիվ շտաբի տվյալներով՝ զոհվածի կինը ձեռքի և ուսի բեկորային վնասվածքներ է ստացել։ 21-ամյա որդու մոտ ախտորոշվել է աչքի վնասվածք։ Շտապօգնության բրիգադը տուժածներին տեղափոխել է մարզային կլինիկական հիվանդանոց։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment