Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան

Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը։

 

«Դեսպանը վերսկսել է իր պարտականությունները և Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելություն կկազմակերպի»,- գործակալությունը մեջբերում է նախարարության հաղորդագրությունը։

 

Մայիսի 30-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ Հայաստանի ղեկավարության՝ Եվրամիության հետ մերձեցման քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների համար։

Leave a comment