ԱՄՆ-ն պատրաստվում է հզոր հարված հասցնել Իրանին․ Թրամփ

Քաղաքականություն

ԱՄՆ-ն պատրաստվում է հզոր հարված հասցնել Իրանին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է հարված հասցնել Իրանին։

«Մենք պատրաստվում ենք հարձակվել նրանց վրա և շատ կոշտ հարված հասցնել։ Կվերսկսենք ռմբակոծությունները։ Մենք դրա իրավունքն ունենք։ Նրանք խոցել են մեր ուղղաթիռը։ Այսօր մենք պատրաստվում ենք հզոր հարված հասցնել Իրանին»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն իրավունք ունի նման քայլի՝ հաշվի առնելով ուղղաթիռի հետ կապված միջադեպը։

«Նրանք խոցեցին շատ, շատ բացառիկ ուղղաթիռ։ Սկզբում ասում էին, որ դա չեն արել, հետո ընդունեցին, որ արել են։ Նրանց բախտը բերել էր, որովհետև ուղղաթիռում ռումբ կար, սակայն այն չպայթեց։ Այնտեղ գտնվող երկու մարդիկ կարողացան փրկվել»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն ամիսներ շարունակ աշխատում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ և պնդել, որ Թեհրանը պետք է ստորագրի այն։

«Դա լավ համաձայնագիր է։ Այն Իրանի համար բացառում է միջուկային զենք ունենալու հնարավորությունը։ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք և չի ունենա այն։ Այն, ինչ այժմ անհրաժեշտ է, համաձայնագիրը ստորագրելն է»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ իրանական կողմը ձգձգում է գործընթացը, սակայն Վաշինգտոնը շարունակում է պնդել համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը։

Leave a comment