https://arm.sputniknews.ru/20260610/amnn-mtadir-e-irani-dem-lajnatsaval-hardzakumner-sksel-tramp–103354133.html
ԱՄՆ–ն մտադիր է Իրանի դեմ լայնածավալ հարձակումներ սկսել. Թրամփ
ԱՄՆ–ն մտադիր է Իրանի դեմ լայնածավալ հարձակումներ սկսել. Թրամփ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը չափազանց ձգձգեց գործարքի շուրջ բանակցությունները և այժմ ստիպված կլինի վճարել դրա համար: 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T20:51+0400
2026-06-10T20:51+0400
2026-06-10T20:59+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97451204_0:160:3072:1888_1920x0_80_0_0_b1ed2f1197112b094b57e6f6bebc0057.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է Իրանի դեմ լայնածավալ հարձակումներ իրականացնել։Մի քանի ժամ առաջ նա հայտարարել էր, որ Իրանը չափազանց երկար ձգձգեց գործարքի շուրջ բանակցությունները և այժմ ստիպված կլինի վճարել դրա համար։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանն էլ պատասխան հարվածներ հասցրեց Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Ու թեև ռազմական գործողությունների վերսկսման մասին հայտարարություն չհնչեց, բայց ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Իրանական ուժերն էլ վերականգնեցին Հորմուզի նեղուցի նկատմամբ ռազմական վերահսկողությունը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ Թեհրանը կբավարարվի միայն Վաշինգտոնի հետ արդար և համապարփակ համաձայնագրով։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97451204_171:0:2902:2048_1920x0_80_0_0_c2d3cd83f0f445ed514eb9dfa339775e.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ
20:51 10.06.2026 (Թարմացված է: 20:59 10.06.2026)
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը չափազանց ձգձգեց գործարքի շուրջ բանակցությունները և այժմ ստիպված կլինի վճարել դրա համար:
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է Իրանի դեմ լայնածավալ հարձակումներ իրականացնել։
Մի քանի ժամ առաջ նա
հայտարարել էր, որ Իրանը չափազանց երկար ձգձգեց գործարքի շուրջ բանակցությունները և այժմ ստիպված կլինի վճարել դրա համար։
«Մենք պատրաստվում ենք հարձակվել նրանց վրա, շատ ուժեղ ենք հարվածելու։ Մենք կվերսկսենք ռմբակոծությունները։.. Երեկ մենք ուժեղ հարվածեցինք նրանց, այսօր կրկին հարված կհասցնենք», – ասել է Թրամփը լրագրողներին ՝ պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ինչ նկատի ուներ «վճարել» ասելով։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանն էլ պատասխան հարվածներ հասցրեց Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Ու թեև ռազմական գործողությունների վերսկսման մասին հայտարարություն չհնչեց, բայց ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Իրանական ուժերն էլ վերականգնեցին Հորմուզի նեղուցի նկատմամբ ռազմական վերահսկողությունը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ Թեհրանը կբավարարվի միայն Վաշինգտոնի հետ արդար և համապարփակ համաձայնագրով։